Բաժին. Տնտեսական

8 հետաքրքիր փաստ Չինաստանի տնտեսության մասին

Վերջին տարիներին Չինաստանն իր տնտեսությամբ և զարգացման միտումներով մեծ հետաքրքրություն է առաջացնում տնտեսագետների և տնտեսական վերլուծաբանների շրջանում: Այս երկրի տնտեսական զարգացման մոդելն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից ամենահետաքրքիրներն ու կարևորները ներկայացնում ենք ստորև.

1 Այսօր Չինաստանն իր տնտեսությամբ աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է: 1820 թվականին պատմության մեջ առաջին անգամ Չինաստանը ճանաչվել էր աշխարհի խոշորագույն տնտեսությունը: Սպասվում է, որ մինչև 2030 թվականը Չինաստանը կրկին կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկիրը:

2 Աղքատության դեմ պայքարում Չինաստանը գրանցել է շատ ավելի մեծ արդյունքներ, քան որևէ այլ երկիր: Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում երկրում զգալի կրճատվել է աղքատ բնակչության տեսակարար կշիռը: Այսօր Չինաստանի խոշոր քաղաքներում աղքատությունը գրեթե ամբողջությամբ հաղթահարված է: Կառավարությունը փորձում է հաղթահարել աղքատության խնդիրը նաև գյուղական բնակավայրերում և այստեղ ևս ձևավորել կայուն զարգացող միջին դաս: Այս նպատակին հասնելու համար Չինաստանը շարժվում է իր ամենաարդյունավետ քաղաքականությամբ՝ արտադրել և մյուս երկրներին մատակարարել էժան ապրանքներ:

3 Վերջին երկու տարում Չինաստանում տնտեսական աճի տեմպերի անկում է: 2015 թվականին Չինաստանում գրանցվել էր տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը՝  1990 թվականից ի վեր: Պատճառը երկրի տնտեսության շարժիչ ուժը համարվող երկու ոլորտներում՝  արտադրությունում և շինարարությունում գրանցված պասիվությունն է:

4 Չինաստանի տնտեսությունը մեծապես հիմնված է մասնավոր բիզնեսի վրա, որը և ապահովում է բնակչության զբաղվածությունը և տնտեսության կայուն զարգացումը: Մասնավոր հատվածին բաժին է ընկնում Չինաստանի արտահանման ծավալի շուրջ 90%-ը:

5 Չինաստանում կայուն տեմպերով ձևավորվում և զարգանում է միջին դասը՝ որպես հիմնական սպառող:

6 Այսօր Չինաստանի տնտեսության աառավել արագ զարգացող ոլորտներն են առողջապահությունը, կրթությունը, ինչպես նաև ժամանցն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:

7 Չինաստանն աշխարհում առաջինն է ապրանքների արտահանման ոլորտում:

8 Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով Չինաստանն առաջատար դիրքերում է թե որպես ստացող և թե որպես տրամադրող:

Share