Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ. երեք ամսից էլեկտրաէներգիայի թանկացման լուրը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 9-ին «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կողմից մամուլի ասուլիսում հայտարարված և մամուլում հրապարակված լուրը՝ էլեկտրական էներգիայի սակագինը 3 ամսից բարձրանալու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ տնտեսական և իրավա կան հիմնավորումից:

«Մասնավորապես, էլեկտրական էներգիայի գործող սակագները ուժի մեջ են մտել սույն թվականի օգոստոսի 1-ից և, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն չեն կարող վերանայվել առնվազն 6 ամսից շուտ: Բացի այդ, գործող սակագները հանձնաժողովը հաշվարկել է տարեկան ցուցանիշների հիման վրա, և մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը սակագների վերանայում չի նախատեսում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Share