Բաժին. Տնտեսական

Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 106 հազար 648 ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 106 հազար 648, որի 75.5%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին:

Ըստ ներկայացված տվյալների՝ մինչև 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 13 հազար 693, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18 000 դրամ:

Միևնույն ժամանակ, հուլիսի 1-ի դրությամբ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թվաքանակը կազմել է 65 հազար 84 մարդ, նպաստի միջին չափը՝ 17 806.1 դրամ:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 18 հազար 277 ընտանիք: Նշանակված նպաստների քանակը կազմել է 18 հազար 826:

Share