Տնտեսական | 20:10 22/08/16

Բիզնեսը տարիք չի ճանաչում. ովքե՞ր են ամենաերիտասարդ և հաջողակ ղեկավարները

Հաջող բիզնես վարելու համար պարտադիր չէ ունենալ տասնյակ տարիների փորձ: Երիտասարդ տարիքում ևս կարելի է ղեկավարել մեծ ընկերություն, կայացել արդյունավետ և ճիշտ որոշումներ՝ գրանցելով աննախադեպ հաջողություններ:

Աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշում ընգդրկված ընկերություններից 5-ն ունեն երիտասարդ ղեկավարներ, որոնց անունները հայտնի են բիզնես աշխարհում: Այս ղեկավարները լավագույն օրինակն են, որ բիզնեսում փորձը կարևոր է, սակայն առաջնային չէ:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների 5 ամենաերիտասարդ ղեկավարներին.

1 Մարկ Ցուկերբերգ, 32 տարեկան /2004 թվականին հիմնադրել և մինչ այսօր ղեկավարում է Facebook-ը

2 Քիթ Քոզա, 37 տարեկան / 2014 թվականից ղեկավարում է Icahn Enterprises LP ներդրումային խումբը

3 Սթեֆան Լարսոն, 41 տարեկան / Ralph Lauren ընկերության ղեկավարն է

4 Լարի Փեյջ, 43 տարեկան / Google-ի համահիմնադիրն է, ով այսօր ղեկավարում է Alphabet Inc ընկերությունը

5 Ջեֆրի Բրաուն, 43 տարեկան / Ally Financial ընկերության ղեկավարն է