Բաժին. Տնտեսական

Լավագույն քաղաքները բիզնես լեդիների համար

Եթե Դուք բիզնես լեդի եք, ապա Ձեզ համար լավագույն քաղաքը Նյու-Յորքն է: Այստեղ կին գործարարներն ունեն ամենամեծ աջակցությունը և գրանցում են զգալի հաջողություններ: 

IHS Markit վերլուծական գործակալությունը և Dell-ը ուսումնասիրել ու կազմել են կին գործարարների համար լավագույն 25 քաղաքների վարկանիշը: Վերլուծաբանները դիտարկել են 5 խումբ ցուցանիշներ և ստացված տվյալների հիման վրա եկել այն եզրակացության, որ բիզնես լեդիները Նյու Յորքում կարող են հասնել առավելագույն հաջողության:

Վարկանիշի երկրորդ տեղում Սան Ֆրանցիսկոյի շրջանն է (Bay Area), իսկ երրորդ տեղում Լոնդոնն է: Առաջին հնգյակում հայտնվել են նաև Ստոկհոլմը և Սինգապուրը:

Առաջին տասնյակի 6-ից 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են Տորոնտոն, Վաշինգտոնը, Սիդնեյը, Փարիզը և Սիեթլը:  

Կին գործարարների համար լավագույն 25 քաղաքների վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share