Բաժին. Տնտեսական

2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 7.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանում արտադրվել է 9 451.7 տոննա պանիր։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.4%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 270.3 մլն լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 3.7%-ով և կազմել 3 035.7 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 3.1%-ով և կազմել 3 013.5 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրությունը նվազել է 5.9%-ով և կազմել 464.6 տոննա։ Ինչ կայանում է պաղպաղակի արտադրությանը, ապա այն նվազել է 12.6%-ով և կազմել 4 976.0 տոննա։

Share