Բաժին. Տնտեսական

Իրանը կաջակցի նավթաշուկայի կայունացմանն ուղղված բոլոր միջոցառումներին

Իրանը կպաշտպանի նավթ արտադրող երկրների բոլոր այն որոշումները, որոնք նպատակամղված կլինեն շուկայի կայունացմանը, եւ արդարացի Է համարում բարելի դիմաց 55 դոլար գինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՇԱՆԱ գործակալությանը հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Պատասխանելով այն հարցին, թե Իրանը նավթի որ գինն Է արդարացի համարում, Զանգանեն ասել Է. «ՕՊԷՔ-ի անդամների մեծ մասն այն կարծիքին Է, որ ՕՊԷՔ-ի նավթազամբյուղի գինը պետք Է գտնվի 50-ից մինչեւ 60 դոլարի ընդգրկույթում: Մենք առավել նպաստավոր ենք համարում (բարելի դիմաց) 55 դոլարը: Այդ գինը, մեր կարծիքով, համապատասխանում Է արտադրողների շահերին, կնպաստի մրցակցությանը եւ արտադրության աճի զսպմանը»,-ընդգծել Է նա: 

Իրանցի նախարարը դրական գնահատական Է տվել սեպտեմբերի 6-ին Թեհրանում ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոյի հետ կայացած բանակցություններին: «Բանակցությունների ընթացքում մենք ներկայացրեցինք այն դիրքորոշումը, որն Իրանը  կունենա ՕՊԷՔ-ի՝ (սեպտեմբերի վերջին) Ալժիրում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանը: Իր հերթին գլխավոր քարտուղարը մեզ հայտնեց այն կոնսուլտացիաների բովանդակության մասին, որոնք նա անցկացրել Է մի շարք երկրներում»,- ասել Է Զանգանեն ՇԱՆԱ գործակալությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Բարկինդոն Իրան Է ժամանել, որպեսզի իրանական կողմին համոզի մասնակցել նավթի համաշխարհային գների կայունացմանը՝ Ալժիրում նավթի կարտելի մասնակից երկրների հանդիպման նախաշեմին:     

Իրանը նավթի արտադրության ծավալով երրորդ երկիրն Է ՕՊԷՔ-ում Սաուդյան Արաբիայից եւ Իրաքից հետո: ՕՊԷՔ-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսին Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում Էր 3,6 միլիոն բարել նավթ:

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել համատեղ կամ այլ նավթարտաղորղների հետ կոոպերացված գործողությունների շուրջը՝ նավթի շուկայի կայունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս մասին ասված Է երկրների համատեղ հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը:  

Իրենց հայտարարության մեջ նախարարները նշել են մատակարար երկրների առջեւ ծառացած երկարաժամկետ մարտահրավերները նավթի համաշխարհային շուկայում, որոնց թվում Է նաեւ, ամբողջ աշխարհում կապիտալ ծախսերի զգալի կրճատումը նավթահանույթի բնագավառում: 

«Նախարարները նշել են խոշորագույն արտադրող երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ սերտ փոխգործակցության հատուկ կարեւորությունը՝ նավթի շուկայում կարունության պահպանման եւ երկարաժամկետ հեռանկարում ներդրումների հաստատուն մակարդակի ապահովման նպատակով: Այս առնչությամբ նախարարները պայմանավորվել են գործել համատեղ կամ նավթի մյուս արտադրողների հետ կոոպերացմամբ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share