Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի 10 լավագույն համալսարանները

Արդեն 5-րդ տարին անընդմեջ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology, MIT) ճանաչվում է աշխարհի լավագույն բարձրագույն կրթական կառույցը: Աշխարհի համալսարանների QS World University Rankings 2016/17 վարկանիշի համաձայն՝ 1861 թվականին հիմնադրված Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանն առաջատար է շնորհիվ իր արդյունավետ գիտատեխնիկական գործունեության ու բարձր որակավորում ունեցող մասնագետների:

Աշխարհի լավագույն համալսարանների առաջին տասնյակում ընդգրկված կրթական հաստատություններից 5-ը ներկայացնում են ԱՄՆ-ն, 4-ը՝ Մեծ Բրիտանիան, և 1-ը՝ Շվեյցարիան:

10 լավագույն համալսարանները ներկայացնում ենք ստորև.

1. Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարան (ԱՄՆ) / Massachusetts Institute of Technology (MIT) 

2. Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ) / Stanford University 

3. Հարվարդի համալսարան (ԱՄՆ) /Harvard University

4. Քեմբրիջի համալսարան (Մեծ Բրիտանիա) / University of Cambridge

5. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալտեխ (ԱՄՆ) / California Institute of Technology (Caltech)

6.  Օքսֆորդի համալսարան (Մեծ Բրիտանիա) / University of Oxford

7. Լոնդոնի համալսարանական քոլեջ ( Մեծ Բրիտանիա) / UCL (University College London)

8. Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ (Շվեյցարիա) / ETH Zurich – Swiss Federal Institute of Technology

9. Լոնդոնի կայսերական քոլեջ (Մեծ Բրիտանիա) / Imperial College London

10. Չիկագոյի համալսարան (ԱՄՆ) / University of Chicago

Share