Բաժին. Տնտեսական

ՀԺ. Դաշնակցությունը հնարավոր է կորցնի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը՝ Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար

Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է նոր կառավարության ձևավորման գործընթացին։

«Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Մեր տեղեկություններով Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար։

Ներկայումս այդ հարցը քննարկվում Է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանության տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ Էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում Է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել։ Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն Դաշնակցությունը կառավարությունում ունենալու Է երեք պորտֆել», – գրում է թերթը։

Share