Բաժին. Տնտեսական

Ստեղծվում է ներդրողների օպերատիվ խորհրդակցության կենտրոն

Հայաստանի կառավարությունում կստեղծվի ներդրողների օպերատիվ խորհրդակցության կենտրոն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներդրողների հետ աշխատանքի ընդլայնված լիազորություններ ստանա: Մասնավորապես, ավելի օպերատիվ կլուծվի ներդրողներին արտոնությունների տրամադրման հարցը` մաքսատուրքից ազատումը կամ ԱԱՀ վճարումների հետաձգումները: Եթե որեւէ ընկերություն չհամապատասխանի արտոնությունների տրամադրման չափանիշներին, բայց կհայտնի, որ դրանց կարիքն ունի, այդ ընկերության հարցն առանձին կքննարկվի», – ասաց վարչապետը` ավելացնելով, որ բոլոր մյուս դեպքերում ժամանակ խնայելու համար որոշումները արագացված կարգով կընդունվեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ էկոնոմիկայի նախարարության լիազորությունների ընդլայնման համար օրենսդրական փոփոխություններ են պետք: Դրանց մշակման նպատակով ստեղծվել է աշխատախումբ:

Share