Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. Արտակ Շաբոյանը նախագահելու է ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստերը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր՝ սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա:

Մոսկվայում  տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Այն մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ այս տարվանից սկսած՝ հակամենաշնորհային մարմինների խորհուրդը   Ռուսաստանի Դաշնության փոխարեն ղեկավարում է Հայաստանը: Ա. Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին նման լայն ֆորմատով նիստն է:

Նիստի ընթացքում մրցակցային մարմինների ղեկավարները Խորհրդի նախագահին կներկայացնեն իրենց կառույցների վարույթներում գտնվող ընթացիկ և առավել արդիական գործերը՝ համատեղ փորձի փոխանակման նպատակով:

Ա. Շաբոյանը կներկայացնի մի քանի համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործեր՝ այդ թվում այս պահին ՏՄՊՊՀ վարույթում գտնվող էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների («Յանդեքս», «GG  տաքսի»,  «Մոբի տաքսի») վարքագծի ուսումնասիրության արդյունքները:

Share