Բաժին. Տնտեսական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԻՏՁՄ վարչության անդամներին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպմանը միության կողմից ներկայացվել է ՏՀՏ ոլորտում գործող ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես կարևորվել են կրթության, աշխատուժի և գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու ԻՏՁՄ-ի կողմից երկուստեք կարևորվել են ՏՏ ոլորտի և պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

Հավելենք, որ նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են ԻՏՁՄ վարչության անդամներ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «ԼայմԹեք» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «ՎԵԲ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Մոնիտիս» ընկերություն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ինչպես նաև ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք, որ «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափը իրականացվում է շուրջ հինգ տարի: Այն ԻՏՁՄ անդամներին հնարավորություն է տալիս ազատ մթնոլորտում ՀՀ նախարարների հետ քննարկել կարևոր խնդիրներ: Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի, վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացմանը վերաբերող հարցեր:

Share