Բաժին. Տնտեսական

OPEC անդամները համաձայնության են եկել նավթի արդյունահանման մակարդակի շուրջ

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրներն Ալժիրում XV Միջազգային Էներգետիկական համաժողովի շրջանակներում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը, չնայած միջոցառման նախօրյակին մասնակիցների հոռետեսական տրամադրություններին, կարողացել են համաձայնության գալ նավթի հանույթն օրական 32,5 – 33 միլիոն բարելի մակարդակում սահմանափակելու շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կազմակերպության երկրներից յուրաքանչյուրի համար հանույթի անհատական մակարդակը պետք Է որոշի հատուկ հանձնախումբը, որը կստեղծվի OPEC-ի ներսում»,- հայտարարել Է OPEC-ի ալժիրյան խորհրդաժողովի նախագահ Մուհամեդ բեն Սալեհ աս Սադան:  

«Վերջնական առաջարկությունը պետք Է ձեւակերպվի մինչեւ OPEC-ի՝ նոյեմբերին կայանալիք նիստը, պարզաբանել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:- Մենք որոշեցինք հանույթը կրճատել օրական 700 հազար բարելով եւ հանույթի բարձրակետը սահմանեցինք 32,5 – 33 միլիոն բարելի ընդգրկույթում»: Ըստ որում նա վերապահություն Է արել, որ Իրանը չի սառեցնի արդյունահանումը: 

Այս նորությունների ֆոնին Brent մակնիշի նավթի՝ 2016 թվականի նոյեմբերի մատակարարման ապառնագրերի արժեքը Լոնդոնի ICE սակարանում բարձրացել Է 4,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,35 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share