Բաժին. Տնտեսական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և  մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին «Հայաստան – առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում, և այսպիսի հանդիպումները նպաստում են երկկողմ գործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն:

Վ. Մարտիրոսյանը կարևորեց Այ-Թի ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը,  և հույս հայտնեց, որ երկկողմ գործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

Share