Բաժին. Տնտեսական

Տուրիզմի վարչությունը կառանձնացվի Էկոնոմիկայի նախարարությունից

Հրապարակ օրաթերթը հերթական անգամ անդրադարձել է Կառավարության կառուցվածքային փոփոխություններին։

«Նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով. «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»։ Մեր տեղեկություններով՝ տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում Է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին։ «Նա հազիվ վարչության պետ Է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակառուցվածք Է, որտեղ պետք Է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես Էլ կանի վարչապետը»,–ասաց մեր աղբյուրը», – գրում է թերթը։

Share