Բաժին. Տնտեսական

Կրճատվել է Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծումը

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկիր են ներմուծվել 95.57 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 22%-ով: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 122.59 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:

Share