Բաժին. Տնտեսական

Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում կքննարկվի գազի գնի իջեցման հարցը

Հրապարակ օրաթերթն անդրադարձել է գազ գնի իջեցման շուրջ ընթացող գերծընթացներին։

«Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար։ Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։ Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսին. հին գազի գինը 156-ից դարձավ 146՝ ներքին սպառողի համար։ Մեր տեղեկություններով՝ խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան ՝ վերջնական քննարկումների համար։ Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել՝ մասնակցելու այդ և այլ քննարկումներին», – գրում է թերթը։

Share