Բաժին. Տնտեսական

Հայկական ալկոհոլային խմիչքները հնարավոր է ՌԴ արտահանվեն մեկ բրենդի ներքո

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկում է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանումը մեկ բրենդով իրականացնելու հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի մանրամասները: «Այսօր շատ փոքր արտադրողները տեխնիկական խնդիր ունեն ռուսական շուկա մտնելու: Ռուսաստանի խոշոր ցանցերը ցանկանում են մեծ քանակություն և ստաբիլ որակ ու մատակարարում: Քննարկել ենք մեկ բրենդով դուրս գալու հարցը, որ այստեղ գործարաններին պատվեր տրվի և այնտեղ ցանցերին բաժանենք: Դա կնվազեցնի նաև այստեղի արտադրողների ռիսկերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց գյուղատնտեսության նախարարը:

Նրա խոսքով՝ հայ արտադրողների միավորում է պետք, որ համաձայնեն ու միասնական բրենդի տակ հանդես գան: Եթե նրանք համաձայնեն, ապա նախարարությունը պատրաստ է շարունակել քննարկումները:

Խոսելով Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-երում հաստիքների կրճատման հարցի մասին՝ նախարարն ասաց, որ գործընթացն արդեն սկսվել է:

Share