Բաժին. Տնտեսական

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինը էժանացել է մոտ 12%-ով, դիզվառելիքը՝ 20%-ով

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ: Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.8% և 19.6% գնակում: Այս մասին փաստում են պաշտոնական տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ հաշվետու ամսում, տարեսկզբի համեմատ, մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գների անկումը կազմել է համապատասխանաբար 9.3% և 17.7%:

Նշենք, որ Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկումային տատանումներով:

Share