Բաժին. Տնտեսական

Ադրբեջանական մանաթի անկումը շարունակվում է

Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ դոլարի սպասվող փոխարժեքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կլինի 1,6211 մանաթ:

Հոկտեմբերի 24-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը եղել է 1,6151 մանաթ, այսինքն` մեկ օրվա ընթացքում ադրբեջանական մանաթը կարժեզրկվի 0,3715 տոկոսով:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:

Ադրբեջանական մանաթի, դեվալվացիայի հետևանքով երկրում սկսել են թանկանալ սպառողական ապրանքները, մասնավորապես՝ հացը, մսամթերքը, դեղորայքները և այլն:

Share