Բաժին. Տնտեսական

Քաղաքներ, որոնք առաջարկում են բարեկեցիկ ապրելու լավագույն պայմանները

EIU (The Economist Intelligence Unit) վերլուծական գործակալությունը հրապարակել է լավագույն կենսապայմաններ ապահովող քաղաքների Global Liveability Ranking 2016 վարկանիշը: Մելբուրնը՝ Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, արդեն 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն քաղաքը, որտեղ կան բարեկեցիկ ապրելու համար բոլոր պայմանները: Հնարավոր 100 միավորներից ստանալով 97.5 միավոր՝ Մելբուրնը առաջ է անցել իր հիմնական մրցակից-քաղաքներից՝ Վիեննայից և Վանկուվերից: Վիեննան ստացել է 97.5 միավոր, իսկ Վանկուվերը՝ 97.3 միավոր:

Բարեկեցիկ կյանքի համար լավագույն պայմաններ ապահովող քաղաքների վարկանիշը կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են 5 խումբ ցուցանիշներ՝ կայունություն, առողջապահություն, մշակույթ և շրջական միջավայր, կրթություն, ենթակառուցվածքներ:

Վարկանիշի առաջին հնգյակում հայտնվել են նաև Տորոնտոն և Կալագարին՝ զբաղեցնելով համապատասխան չորրորդ և հիգերորդ հորիզոնականները:

Առաջին տասնյակում հայտնված մյուս քաղաքներ են՝ Ադելաիդա, Պերթ, Օքլենդ, Հելսինկի, Համբուրգ:

Վարկանիշի վերջին հորիզոնականում հայտնվել է Դամասկոսը՝ 30.2 միավորով:

Share