Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 27.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,600.8 տոննա պանիր, ինչն անցյալ տարվա համանման տվյալների համաձայն աճել է 27.5%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով և կազմել 358.9 մլն լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 2.3%-ով և կազմել 4,151.6 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 3.7%-ով և կազմել 4,036 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 639.6 տոննա, իսկ պաղպաղակի արտադրության ծավալները նվազել են 8.3%-ով և կազմել 8,599 հազար լիտր։

Share