Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանն ընդունել է Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովայի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովայի հետ:

Շնորհավորելով նախարար Կարայանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Սայյորա Այուպովան նշել է, որ Հայաստանում գործունեության երկու տասնամյակների ընթացքում նախարարության հետ արդյունավետ համագործակցություն են իրականացրել և հույս հայտնել, որ դրանք հետագայում էլ կշարունակվեն բարձր մակարդակով: Ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեությունը, այն ծրագրերը, որոնք խթանում են փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

Սուրեն Կարայանը ներկայացրել է գործարար և ներդրումային միջավայրի բարեփոխմանն ուղղված աշխատանքները, որոնք նոր հնարավորությունների հեռանկարներ են բացում խոշոր ընկերությունների, մասնավոր հատված-պետություն փոխգործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներդրումային նոր ծրագրերի իրականացման հնարավորությանը, որակի ստանդարտներին ու մի շարք այլ հարցերի:

Share