Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամսում Հայաստանում գորգերի արտադրության ծավալները կազմել են 15.9 տոննա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 54.4%-ով։

Միևնույն ժամանակ բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 74.2%-ով և կազմել 1.7 տոննա, գուլպեղենի արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 13,020.2 հազար զույգ, իսկ տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 13.9%-ով և կազմել 2,466 հազար հատ։

Share