Բաժին. Տնտեսական

Առաջին տպարանը քանդող ընկերությունն անգամ աղբն է ոչ ճիշտ տեղում թողել. հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 470.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամի և հաշվարկվել է 488.25 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 62.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ուռենի տեսակի թվով 5  ծառի ապօրինի հատման համար հաշվարկվել է 187.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար հաշվարկվել է 216.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբեվել է ապօրինի վառելանյութի տեղափոխման 9 դեպք:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  55.0 հազար դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից  Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:  

Ընդերքի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է օբսիդիանի ապօրինի տեղափոխման երկու դեպք: Մեքենաները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի տարածքում հայտնաբերվել է «տուֆ» քարի ապօրինի շահագործման մեկ դեպք՝ «Նիգ ընդ Վազք» ՍՊԸ-ի կողմից: Նախարարությունում սկսվել են այդ ընկերությունում ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնելու գործընթացը:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի  3 որոշում՝ 150.0 հազար դրամ  գումարով. որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1  մլն դրամ:

Share