Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար – սեպտեմբերին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 23.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվա-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 18,451.7 տոննա պանիր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 23.5%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 2.8%-ով և կազմել 394.3 մլն լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 2.4%-ով և կազմել 4,624.2 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 1.7%-ով և կազմել 4,474.4 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 2.9%-ով և կազմել 730.3 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 9,009.7 հազար լիտր։

Share