Բաժին. Տնտեսական

Ինն ամսում «Զվարթնոց» օդանավակայանը բյուջե է վճարել 7.5 մլրդ դրամի հարկեր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («Զվարթնոց» օդանավակայան) մեր երկրի պետական բյուջե է վճարել 7.54 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշով «Զվարթնոց»-ը հայտնվել է երկրի խոշոր հարկատուների ցանկի 12-րդ տեղում: Ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք, որ 2015 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը Հայաստանի պետական բյուջե էր վճարել 4.74 մլրդ ՀՀ դրամ, 2014 թվականին՝ 4,03 մլրդ ՀՀ դրամ, իսկ  2013 թվականին՝ 5,09 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share