Բաժին. Տնտեսական

Bloomberg. OPEC անդամ երկրները նավթի արդյունահանման ծավալները կկրճատեն օրական 1.2 մլն բարելով

ՕՊԷՔ-ի անդամ երկրները պայմանավորվել են նավթի արդյունահանումը կրճատել օրական 1,2 մլն բարելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ՕՊԷՔ-ի պատվիրակներից մեկին:

Նոյեմբերի 30-ին Վիեննայում ընթանում Է ՕՊԷՔ-ի հանդիպումը՝ նվիրված նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրի ընդունմանը: Նախնական պայմանավորվածությունները ձեռք Էին բերվել սեպտեմբերի վերջին Ալժիրում կայացած հանդիպմանը:

ՕՊԷՔ-ի փորձագիտական կոմիտեն սահմանափակման մեխանիզմի վերաբերյալ առաջարկի նախապատրաստումն ավարտել Էր նախարարական հանդիպումից քիչ առաջ՝ նոյեմբերի 28-ին, եւ այն հանձնել նախարարների քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share