Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Այսպես, վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 216 հազար ՀՀ դրամ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մարզում տեղակայված օտարերկրյա կապիտալով մետաղական հանքարդյունաբերական ընկերություններն ապահովում են բարձր աշխատավարձով զբաղվածություն: 

Աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Կոտայքի մարզում՝ 187 հազար ՀՀ դրամ, Տավուշի մարզում՝ 169 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 160 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ,  Գեղարքունիքի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 152 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 151 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 150 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 149 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 136 հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում, որտեղ գյուղատնտեսությունը ձևավորում է մարզի տնտեսության հիմնական հատվածը, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 128 հազար ՀՀ դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 200 հազար ՀՀ դրամ:

 

Share