Բաժին. Տնտեսական

OPEC-ի և նավթ արտահանող այլ երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Վիեննայում

Նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ ՕՊԷՔ-ի որոշմանը միանալու շուրջ կարտելի եւ դրա մեջ չմտնող երկրների ներկայացուցիչների բանակցությունները դեկտեմբերի 10-ին կկայանան Վիեննայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն:

ՕՊԷՔ-ի՝ նոյեմբերի 30-ին Վիեննայում կայացած նիստից հետո տեղեկացվել Էր, որ կարտելի մեջ չմտնող երկրների հետ հանդիպումը կարող Է տեղի ունենալ դեկտեմբերի 9-10-ին: ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում Էին, որ այն կարող Է անցկացվել Դոհայում, Վիեննայում կամ Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share