Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. նախընտրական շրջանը ևս ծանրանում է տնտեսական ակտիվության վրա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս փուլում չի ցանկանում հստակ թվեր նշել, թե 2017թ. որքա՞ն կկազմեն Հայաստան օտարերկրյա ներդրումները և կավելանան աշխատատեղերը: Կառավարությունում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այս պահին հստակ թվեր չկան, քանի որ ցանկանում են հայտարարել թվեր, որոնք իրատեսական կլինեն: «Հստակ թվեր չունեմ, մենք ցանկանում ենք թիվ հայտարարել, որը իրատեսական կլինի, որպեսզի ասենք, որ սա է լինելու ու կարողանանք հստակ հաշվարկներ ներկայացնել ու ձեռքներս զարկերակի վրա պահել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նաև հավելեց, որ նախընտրական շրջանը ևս ծանրանում է տնտեսական ակտիվության վրա, ինչն էլ դժվարացնում է կանխատեսումներ անելը: Նա ընդգծեց, որ գործարարները, ներդրողները այս շրջանում չեն շտապում և սպասում են ընտրություններին: «Եթե մենք կարողանանք ռեալ արդար միջավայր ստեղծել և բիզնեսմենը հասկանա, որ իր համար անսպասելի երևույթներ, խորչընդոտներ չեն լինի, այդ դեպքում նրա մոտ գումարներ ներդնելու համաձարկությունը մեծանում է»,- հավելեց վարչապետը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ վաղ թե ուշ կառավարությունը թվեր ներկայացնելու է՝ ընդգծելով, որ ընտրություններից հետո կանխատեսումներ անելն ավելի հեշտ կլինի:

Share