Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում ավտոմեքենաների առևտուրն աճել է 20%-ով

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 71 մլրդ 485,5 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 20 տոկոսով:

Համանուն ժամանակահատվածում Հայաստանում 2,5 տոկոսով աճել է նաև մեծածախ առևտուրը` հասնելով  716 մլրդ 956.9 մլն դրամի:

Միևնույն ժամանակ 3,2 տոկոսով նվազել են մանրածախ առևտրի ծավալներն: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 965 մլրդ 391.7 մլն դրամ:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում առևտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 753 մլրդ 834.1 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 0,1 տոկոսով:

Share