Բաժին. Տնտեսական

Երևանի հասարակական տրանսպորտը՝ թվերով

Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով մայրաքաղաքի իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում ավտոբուսների տեսակարար կշիռը ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն:

Ստորև ԲԻԶՆԵՍ 24-ը ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտի իրավիճակի վերաբերյալ.

Ավտոբուսային փոխադրումներ / Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է ավելի քան 600 ավտոբուս, փաստացի շահագործվում է 39 երթուղի: Ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը կազմում է մեկ երրորդից փոքր-ինչ ավելի:

Միկրոավտոբուսային փոխադրումներ / Մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի շուրջ կեսը: Երևանում փաստացի գործում է 79 միկրոավտոբուսային երթուղի։

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ / «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի։

Մետրոպոլիտեն / Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում չի գերազանցում 10%-ը:

Հասարակական տրանսպորտի կանգառներ / Երևան քաղաքում սահմանված է հասարակական տրանսպորտի թվով 827 կանգառներ։

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Share