Բաժին. Տնտեսական

ՀԺ. ներդրումային հիմնադրամում գումարներ ներդնելու խոստում են տվել սփյուռքահայ գործարարները

«Իշխանությունը պատրաստվում է ներդրումային հիմնադրամի մեկնարկը տալ 2017թ. ընտրություններից հետո։ Վարչապետ Կ. Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարությանը ժամանակավորապես իր վրա պետք Է վերցնի ներդրումային ակտիվության խնդիրը։

«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը»,– ասել Էր Կարեն Կարապետյանը։ Քանի որ նախընտրական շրջանը ներդրումների և նման հիմնադրամներում գումարներ ներդնելու համար բարենպաստ չէ, իշխանությունները ծրագրում են դա անել 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ այդ հիմնադրամում գումարներ ներդնելու համար իշխանությունները պայմանավորվածություն կամ նախնական խոստում ունեն սփյուռքահայ, մասնավորապես ռուսաստանահայ գործարարներից։ Այդ առումով ամենամեծ գումարը խոստանում Է տալ Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ դա գործարարների կողմից պարզապես գումար տալ չէ. այդ գումարը Հայաստանում ներդրվելու Է որոշ բիզնես ծրագրերում և ներդնողներին եկամուտ է ապահովելու», – գրում է Հայկական Ժամանակը։

Share