Բաժին. Տնտեսական

ՀՀ-ում բենզինի գինը նվազել է մոտ 16%-ով

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 3.5 տոկոսով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դիզելային վառելիքի գները նվազել են 2.9 տոկոսով:

2016 թվականի նոյեմբերին 2015 թվականի նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.8 տոկոս և 21.8 տոկոս, իսկ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ` 15.2 տոկոս և 21.4 տոկոս գնանկում:

Share