Բաժին. Տնտեսական

Մետաղական հանքաքարի արդյունահանումը և հիմնային մետաղների արտադրությունը՝ թվերով

Հրապարակվել է պաշտոնական վիճակագրություն Հայաստանում հիմնային մետաղների արտադրությամբ և մետաղական հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարում Հայաստանում առավելապես աճել է պղնձի խտանյութի և կոնվերտորային պղնձի թողարկման ծավալները, նվազել՝ ալյումինի և ցինկի թողարկման ծավալները:

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի թողարկման ծավալներն աճել են 30%-ով և կազմել 326.2 հազար տոննա: Կոնվերտորային պղնձի թողարկման ծավալներն աճել են մոտ 12.5%-ով և կազմել 10.3 հազար տոննա:

Հաշվետու ժամանակահատվածում ցինկի խտանյութի թողարկման ծավալները կրճատվել են 30%-ով և կազմել 6.7 հազար տոննա:

Այլումինի փայլաթիթեղի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 4%-ով և կազմել 23.8 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 2 անգամ՝ կազմելով 5.6 տոննա:

Միևնույն ժամանակ, մոլիբդենի խտանյութի թողարկման ծավալները պահպանվել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գրեթե նույն մակարդակում՝ 8.8 հազար տոննա, իսկ ֆեռոմոլիբդենի թողարկումն աճել է 11%-ով՝ կազմելով 5.2 հազար տոննա:  

Հաշվետու 10 ամսում մեր երկրում պողպատյա խողովակների արտադրությունը կրճատվել է մոտ 30%-ով՝ կազմելով 6.2 հազար տոննա:

Նշենք, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածներից մեկն է և ունի մեծ մասնաբաժին մեր երկրի արտահանման կառուցվածքում:

Share