Բաժին. Տնտեսական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկ Գրուպի նորակառույց գործարանի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:

Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ» ընկերությունը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր գործարանի շահագործմամբ աշխատատեղերի քանակը կավելանա շուրջ 15%-ով:

Share