Բաժին. Տնտեսական

Հայկական Ժամանակ. Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը կրկին մտել Է շրջանառության մեջ

«Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը թերևս արդեն հասցրել Էր մոռանալ, կրկին մտել Է շրջանառության մեջ։ Այն տեղադրվել Է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր։

Նախարարությունը ներկայումս հավաքագրում Է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում և փորձում ներդրումներ գտնել դրանց համար։ Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային Էներգետիկայից մինչև զբոսաշրջություն։ Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին Է, որը գնահատված Է 3.2 միլիարդ դոլար։ Թե որքանով Է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի Է կռահել։ Հայաստանը Իրանին կապող այս երկաթուղու գաղափարը ծնվել Էր դեռ 12 տարի առաջ, իսկ 8 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն։ Բայց մինչ օրս որևէ լուրջ ներդրողի այն չի հետաքրքրել։ Փոխարենը դրա շուրջ պտտվում էին կասկածելի, որևէ պատմություն չունեցող օֆշորներում գրանցված ինչ-որ կազմակերպություններ, որոնք ընդամենը իմիտացիա Էին ստեղծում, թե ծրագրի շուրջ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում», – գրում է Հայկական Ժամանակը:

Share