Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ. համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2017-2019 թթ ներդրումային ծրագրին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվա­կան­ների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԾԿՀ-ից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագրին` 32,5 մլրդ դրամ` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերազինման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Share