Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում գարեջրի արտադրությունը նվազել է 11.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին տաս ամսում Հայաստանում արտադրվել է 16,941.9 հազար լիտր։ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 11.1%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 8.8%-ով և կազմել 6,211.5 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրությունն աճել է 63.5%-ով և կազմել 1,152.0 հազար լիտր։

Share