Բաժին. Տնտեսական

Iran Air ավիաընկերությունը Airbus-ից 100 օդանավ կգնի

Իրանական ազգային ավիաընկերությունը՝ Iran Air-ը, Airbus կոնցեռնի հետ պայմանավորվել Է 100 օդանավերի գնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշի հայտարարությանը:

Իրանն ավելի վաղ համաձայնագիր Էր ստորագրել Boeing ամերիկյան արտադրողի հետ, որով 80 մարդատար ինքնաթիռ կստանա 10 տարվա ընթացքում:

Ինչպես նշում Է գործակալությունը, Փարվարեշը Թեհրանում անցկացվող տրանսպորտային ցուցահանդեսում հայտարարել Է, որ անցած շաբաթ Իրան Էին այցելել կոնցեռնի ներկայացուցիչները՝ վերջնականապես ուսումնասիրելու գործարքի բոլոր մանրամասները: 

Նրա խոսքով՝ արդյունքում՝ գործարքում չեն ներառվել A380 ինքնաթիռները, որպեսզի ընդհանուր արժեքը 25 մլրդ դոլարից նվազեցվի մինչեւ 10 մլրդ դոլար:

Յոթ-ութ ինքնաթիռներից բաղկացած առաջին խմբաքանակի մատակարարումը կարող Է տեղի ունենալ մինչեւ 2017 թվականի սկիզբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share