Բաժին. Տնտեսական

Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցները

Ապացուցված փաստ է՝ կարիերայում հաջողություն ունենալու գրավականներից մեկը միջազգային հեղինակավոր կրթական հաստատության բարձրագույն դիպլոմ ունենալն է: Դա, անկասկած, օգնում է աշխատանքի շուկայում լինել առավել մրցունակ, անցնել լավ աշխատանքի՝ բարձր աշխատավարձով, հաստատել գործարար կապեր: Պատահական չէ, որ տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր փորձում են ընդունվել լավագույն բիզնես դպրոցները: Դրանց շարքում իրենց տեղն ունեն եվրոպականները:

Financial Times-ը ուսումնասիրել է Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցները, համադրել մի շարք ցուցանիշներ և արդյունքների հիման վրա հրապարակել 2016 թվականի Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցների վարկանիշը: Այն ներկայացնում ենք ստորև.

10. Rotterdam School of Management / Նիդերլանդներ

9. International Institute for Management Development / Շվեյցարիա

8. IESE Business School / Իսպանիա

7. SDA Bocconi / Իտալիա

6. ESADE Business School / Իսպանիա

5. University of St Gallen / Շվեյցարիա

4. IE Business School / Իսպանիա

3. INSEAD / Ֆրանսիա

2. HEC Paris / Ֆրանսիա

1. London Business School / Մեծ Բրիտանիա

Share