Բաժին. Տնտեսական

Թրամփը հայտարարել Է, որ իր ընտրվելը նպաստել Է աշխարհի տնտեսական աճին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է,որ ընտրություններում իր տարած հաղթանակն արդեն նպաստել Է աշխարհի տնտեսական աճին, որտեղ«հույս չկար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշխարհը մռայլ Էր, քանի դեռ ես չԷի հաղթել. ոչ մի հույս չկար: Այժմ շուկան աճում Է գրեթե 10 տոկոսով, իսկ սուրբծննդյան ծախսերը գերազանցել են տրիլիոն դոլարը»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում:

Քաղաքական գործիչը չի ճշտել, որ ԱՄՆ-ի մասին Է գրում, բայց ավանդաբար հենց ամերիկացիներն են հարյուր միլիարդների հասնող գումարներ ծախսում սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Թրամփի պաշտոնակալության արարողությունը տեղի Է ունենալու հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share