Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան․ Հայաստանը ցանկանում է ավելացնել ԱՄԷ արտահանման ծավալները

Հայաստանը ցանկանում է խորացնել առևտրատնտեսական կապերն Արաբական Միացյալ էմիրությունների հետ: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, այդ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Դրանից հետո եղավ իմ այցը Էմիրություններ: Ես իմ գործընկերների հետ քննարկել եմ նախագահի այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեծացնել երկու երկրների միջև տնտեսական կապերը և առևտրաշրջանառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա նշեց, որ Հայաստանը գյուղմթերքի, մսամթերքի, սննդամթերքի արտահանման մեծ ներուժ ունի: «Մոտ ժամանակներս Էմիրությունների իմ գործընկերոջ կողմից այց կլինի Հայաստան, և մենք առարկայական կքննարկենք, թե որ ապրանքատեսակները ինչ ծավալներով կկարողանանք արտահանել ԱՄԷ»,- ասաց Կարայանը:

Նա հավելեց, որ ԱՄԷ-ն մեծ և լայն հնարավորություններով շուկա ունի, իսկ Հայաստանում այդ երկրի շուկա արտահանման ծավալներն ավելացնելու մեծ ներուժ կա:

Share