Բաժին. Տնտեսական

Նվազել է հայկական գարեջրի պահանջարկը

Հայկական գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 16,941.9 հազար լիտր գարեջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 11%-ով:

2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր 19,059.7 հազար լիտր գարեջուր:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 23 մլն 716.5 հազար լիտր գարեջուր: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել էր 19.5%-ով: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 19 մլն 847.8 հազար լիտր գարեջուր:

Share