Բաժին. Տնտեսական

Ո՞ր գործընկեր-երկրներից է Հայաստանը «ստանում» ամենաշատ օգնությունը

Ավելացել է գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները: 2016 թվականին մեր երկիրը ստացել է 10%-ով ավելի շատ օգնություն, քան 2015 թվականին:

Այսպես, 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 7 հազար 510.3 տոննա ապրանք՝ շուրջ  21 մլրդ 236.6 մլն ՀՀ դրամ կամ մոտ 44 մլն 341.0 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ստացված օգնության շուրջ կեսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության մոտ 21%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 17%-ը՝ Շվեյցարիային, 14%-ը՝ Չինաստանին, 5.4%-ը՝ Իտալիային, 4%-ը՝ Ճապոնիային, 4%-ը՝ Միացյալ Թագավորությանը, 3.6%-ը՝ Հնդկաստանին, 3.5%-ը՝ Գերմանիային, 2.3%-ը՝ Նիդերլանդներին, մոտ 2%-ը՝ Բելգիային:

Share