Բաժին. Տնտեսական

10 երկիր, որոնք ամենաակտիվն են համաշխարհային առևտրում

World Economic Forum-ը (WEF) կազմել և հրապարակել է երկրների վարկանիշն՝ ըստ առևտրային ակտիվության և պարզության: Վարկանիշը կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են մի շարք ցուցանիշներ, մասնավորապես՝ առաձին երկրների տնտեսական քաղաքականությունները, առևտրային ենթակաուցվածքներն ու գործիքները, որոնք նպաստում են ապրանքների ազատ հոսքին:

Համաձայն վարկանիշի՝ համաշխարհային առևտրում եվրոպական երկրներին փոխարինելու են եկել ասիական երկրները, և չնայած վարկանիշի առաջին տասնյակում դեռևս շարունակում են գերակշռել եվրոպական երկրները, ասիական երկրների ազդեցությունը գնալով մեծանում է: Այսպես, Սինգապուրը ճանաչվել է գլոբալ առևտրին մասնակցող ամենաազատ և ամենապարզեցված տնտեսությամբ երկիրը: Ինդոնեզիան և Ֆիլիպինները ևս ասիական այն երկրների շարքում են, որոնք այսօր զգալի դեր ունեն գլաբոլ առևտրի զարգացման հարցում:

Թե որոնք են վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկված երկրները, ներկայացնում ենք ստորև.

1 Սինգապուր

2 Նիդերլանդներ

3 Հոնկոնգ

4 Լյուքսեմբուրգ

5 Շվեդիա

6 Ֆինլանդիա

7 Ավստրիա

8 Միացյալ Թագավորություն

9 Գերմանիա

10 Բելգիա

Share