Բաժին. Տնտեսական

2016թ. ԱՊՊԱ համակարգն աշխատել է «սպասվածից» լավ

Հայաստանում ԱՊՊԱ համակարգն աշխատում է «սպասվածից» լավ. 2016 թվականին համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 55%, ինչը վկայում է, որ ԱՊՊԱ-ն ապահովագրական ընկերություններին բերում է եկամուտ:

Ինչպես տեղեկանում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասհանումների համար:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 468 հազար 171 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 10 հազար 292-ով։

Share