Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով քառօրյա դասընթաց

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի փետրվարի 6-ից փետրվարի 9-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի փետրվարի 3-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր, փետրվարի 6-ին

18:30-19:40 Թեմա 1. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա.Ղազարյան

19:40-19:50 Ընդմիջում (Սրճդադար)

19:50-21:00 Թեմա 2. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ: Դասախոս՝ Ա.Մաթոսյան

Դասընթացի 2-րդ օր, փետրվարի 7-ին

18:30-20:00 Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ): Դասախոս՝ Գ. Կիլինյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ): Դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի 3-րդ օր, փետրվարի 8-ին

18:30-20:00 Թեմա 4. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ: Դասախոս՝ Ս. Եղիկյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 Թեմա 4. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ: Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի 4-րդ օր, փետրվարի 9-ին

18:30-20:00 Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդողներ.

1 Սամվել Եղիկյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

2 Գայանե Կիլինյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3 Հովհաննես Յանիկյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4 Աստղիկ Ղազարյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

5 Ասանեթ Ալոյան` ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

6 Արմինե Մաթոսյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ

Share