Բաժին. Տնտեսական

Դեկտեմբերյան նախատոնական գների պաշտոնական վիճակագրությունը

Նախատոնական դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու ամսում դիտարկվել է պարենային 13 ապրանքախումբ, որոնցից 6-ում գրանցվել է 0.1-27.7% գնաճ, 4-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 27.7% գնաճ, մրգի ապրանքախմբում`2.8% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5% գնաճ:

Միևնույն ժամանակ, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հրուշակեղենի ապրանքախմբում գները նվազել են 1.1%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է հայրենական շոկոլադե կոնֆետների 2.2% գնանկումով:

Ձվի հանրապետական միջին գինը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով: Հացամթերքի և այլ մթերքի գները նվազել են 0.1%-ով:

Share